Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Մեծ Պահք

Մեծ Պահք
19.02.2026 | 12:16

Օրվա ընթերցում

«Կամ չգիտեք թե մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, Նրա մահո՛վ է, որ մկրտվեցինք։

Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով. որովհետև, եթե Նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք Նրան, պիտի լինենք նաև Նրա հարության նմանությամբ։

Այս իմացեք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը և այլևս մենք չծառայենք մեղքին, որովհետև, ով մեռնում է, ազատ է մեղքից։

Իսկ եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, թե Նրա հետ էլ կապրենք։

Գիտենք, թե Քրիստոս մեռելներից հարություն առած լինելով՝ այսուհետև չի մեռնի և մահը Նրան այլևս չի տիրի, որովհետև Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ և Նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար։

Նոյնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսով։

Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին։

Եվ ձեր մարմնի անդամները, որպես անիրավության գործիք, ի ծառայություն մեղքի մի՛ պատրաստեք, այլ հանձնեցեք ձեզ՝ ի ծառայություն Աստծու, որպես մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարության գործիքներ՝ ի ծառայություն Աստծու, որպեսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրենքի տակ չեք, այլ՝ շնորհի»։

Հռոմեացիներին 6։ 3-14

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ