ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.03.2026 | 22:00
Տե՛ր ամենակալ և ողորմած Հայր,
Փա՛ռք Քեզ այս օրվա համար,
որ բացվում են մեր աչքերը և վերստին կյանք պարգևում,
Դու գիտես մեր անկումները,
բայց նաև գիտես յուրաքանչյուրի փափագը՝ լինել Քեզ մոտ, սիրել Քեզ ավելի մաքուր սրտով և ապրել Քո կամքով։
Քո խաչի լռության մեջ մեզ սովորեցրու համբերություն,
Քո տառապանքների մեջ՝ հույս,
և Քո հրաշազարդ Հարության լույսի մեջ՝ բերկրություն։
Հավատում եմ բոլորով սրտիվ,
որ Քո աստվածային աչքը հսկում է մեզ,
և Քո հայրական ձեռքն ամուր պահում փորձությունների ժամին։
Տիեզերքի Արարիչ,
Անսուտ սիրով միշտ փառաբանում ենք Քեզ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ