Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է մեր հոգևոր հայրը և Հայ Եկեղեցու հայրապետն ու առաջնորդը:
Ինչպես անվերապահորեն պատվում ենք ծնողին՝ չնայած նրա մարդկային տկարություններին, այնպես էլ անվերապահորեն պատվում և հարգում ենք Ամենայն Հայոց հայրապետի կաթողիկոսական աստիճանը՝ անկախ անձի նկատմամբ նախասիրությունից:
Աստված է պատվիրում. «Պատուի՛ր քո հօրն... որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ» (Բ Օր. 5:16):
Եկեղեցական աստիճանի նկատմամբ արհամարհանքն ու անպատվությունը մեղք են, իսկ այդ մեղքի հոգևոր հետևանքը մարդու հեռացումն է Աստծուց, եթե չկա ճշմարիտ զղջում ու ապաշխարություն:
Սամվել դպիր Գրիգորյան