ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.02.2020 | 00:10
«Ես էլ ձեզ սրի եմ մատ­նե­լու, և ա­մենքդ կո­տոր­վե­լու եք, ո­րով­հետև կան­չե­ցի ձեզ, բայց չլ­սե­ցիք, խո­սե­ցի, բայց դուք ա­կանջ չդ­րե­ցիք, իմ ա­ռաջ չա­րու­թ­յուն կա­տա­րե­ցիք, և, ինչ չէի ցան­կա­նում, ա՛յն ընտ­րե­ցիք»։ Դրա հա­մար էլ Տերն այս­պես է ա­սում. «Ա­հա­վա­սիկ նրանք, որ ինձ են ծա­ռա­յում, պի­տի ու­տեն, իսկ դուք քաղ­ցած եք մնա­լու. ա­հա­վա­սիկ նրանք, որ ինձ են ծա­ռա­յում, պի­տի խմեն, իսկ դուք ծա­րավ եք մնա­լու. ա­հա­վա­սիկ նրանք, որ ինձ են ծա­ռա­յում, ու­րախ պի­տի լի­նեն, իսկ դուք ա­մո­թով եք մնա­լու։ Ա­հա­վա­սիկ նրանք, որ ինձ են ծա­ռա­յում, սր­տի ու­րա­խու­թ­յամբ պի­տի ցն­ծան, իսկ դուք ձեր սր­տի ցա­վից ա­ղա­ղա­կե­լու եք, ձեր հո­գու կսկ­ծից ող­բա­լու եք»։
Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 65. 12-14
Դիտվել է՝ 6211

Մեկնաբանություններ