ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

«Իրենք անվանում են TRIPP, իսկ մենք՝ Զանգեզուրի միջանցք»

«Իրենք անվանում են TRIPP, իսկ մենք՝ Զանգեզուրի միջանցք»
16.01.2026 | 11:52

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է. «Թուրքիան ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվի Ադրբեջանի ցանկություններին համապատասխան»։

«Թուրքիայի համար շահավետ է դեպի թյուրքական աշխարհ և Կենտրոնական Ասիա դուրս գալ «Միջին միջանցքի» միջոցով։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Երբ Հայաստանի արտգործնախարարը ԱՄՆ-ում էր, հրապարակվեց մի փաստաթուղթ, որն իրենք անվանում են TRIPP, իսկ մենք՝ Զանգեզուրի միջանցք։

Մենք մանրակրկիտ վերլուծել ենք այդ փաստաթուղթը։ Մոտ երկու ժամ քննարկել ենք այն իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և պարզել, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում դրան։ Քանի որ նրանց տեսակետը կարևոր է։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք նաև մեր նախագահին»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ