ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այս մեղադրանքն էլ կպայթի՝ ցուցադրելով գործող կառավարիչների քաղաքական մերկությունն ու սնանկությունը

Այս մեղադրանքն էլ կպայթի՝ ցուցադրելով գործող կառավարիչների քաղաքական մերկությունն ու սնանկությունը
26.05.2025 | 10:00

Իշխանությունը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել, որն արժանանալու է մնացած բոլոր գործերի ճակատագրին` պայթելու է և ցույց է տալու գործող կառավարիչների քաղաքական մերկությունն ու սնանկությունը:

Վերջին շրջանում իշխանությունը միանգամից մի քանի ճակատով է գործում` մի քանի գործերով զուգահեռ գրոհում է:

Իշխանությունը համարում է, որ ինքը կորցնելու բան չունի, որովհետև պետության փողն է վատնվում քննչական, դատախազական, դատական տիրույթում, իսկ ակնկալիքն այն է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հավելյալ ռեսուրս կծախսեն այս գործընթացի քաղաքական և ժամանակային իմաստով, իսկ քարոզչական մասով էլ փորձում են անել անհնարինը` հանրությանը համոզել մի բանում, ինչը 7 տարի է չի ստացվում:

Կեղծ մեղադրանքներն ու դատական նիստերը քաղաքական ընդդիմախոսների դեմ գործածվող այն գործիքներից է, որով փորձ է արվում տարբեր գործիչներին շեղել քաղաքական կենտրոնացումից և էական ժամանակ վատնել այլ տիրույթում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4670

Մեկնաբանություններ