Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Իշխեք աշխարհին

Իշխեք աշխարհին
12.08.2026 | 00:04

Օգոստոսի 12

Իմացեք, որ ոչ մի աղոթք անպատասխան չի մնում:
Հենց այն ժամանակ, երբ մի որևէ բան սխալ թվա ձեզ, կամ մեկի արարքներն ու գործերը չլինեն այն, ինչ որ ձեր կարծիքով կուզենայիք լիներ, այդ իսկ պահից սկսվում է ձեր պարտականությունը` աղոթելու, որ այդ սխալները ուղղվեն կամ այդ անձը փոխվելով` ուրիշ դառնա:
Ընդունեք ձեր պատասխանատվությունը:
Ինչ սխալներ կան ձեր երկրի պետական այրերի, իր օրենքների, իր ժողովրդի մեջ: Հանգիստ խորհրդածեք այս խնդիրները և ձեր աղոթքի նյութը դարձրեք: Եվ կտեսնեք, որ մարդիկ, որոնց հետ բոլորովին շփում չեք ունեցել, փոխվել են, օրենքները դրվել են ձեր խնդրածի համեմատ. չարիքները չքացել են:
Այո, ձեր կյանքը թող մեծ իմաստ ստանա: Ապրեք ծառայելու և փրկելու համար: Կարող է պատահել, որ դուք բոլորովին դուրս չգաք ձեր տանից, բայց լինեք ամենազորավոր ուժերից մեկը` բարին տարածելու ձեր երկրի ու աշխարհի մեջ:
Կարող է այնպես լինի, որ երբեք չտեսնեք այն մեծ գործը, որ դուք եք կատարում, բայց Ես տեսնում եմ. տեսնում է այդ չարը:
Ա՜հ, իրոք փառավոր է այն կյանքը, որ փրկում է: Սրանք են Իմ գործակիցները: Այս իմաստով ավելի շատ նայեք ձեր կյանքին:
Սովորեք Ինձ պես տեսնել ու սիրել, ո՜վ Իմ կյանքի ուղեկիցներ:
Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ