Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Ներողություն եմ խնդրում այս պարտության համար»

«Ներողություն եմ խնդրում այս պարտության համար»
26.03.2023 | 20:39

Միանգամից երևում է, որ այս մարդը նիկոլական չի:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով. «Անհարմար եմ զգում այս պարտության համար: Ներողություն եմ խնդրում պարտության համար»:

Երևի ՀՖՖ նիկոլական նախագեն Վասիլիչին դեռ չի ասել, որ «նիկոլի թվի Հայաստանում» պարտության համար անհարմար չեն զգում, այլ... հպարտանում են պարտությամբ:

Չէ, էս մարդուն արագի մեջ կփոխեն, «թավշապետի» գլխավոր գծից շեղվում է:

Մարդն ընդամենը ֆուտբոլային հանդիպում է պարտվել, անհարմար է զգում, իսկ նիկոլենք մի ամբողջ ազգի են պարտության ու աղետի տարել, քիչ չի՝ դեռ շնչում են, հլա մի բան էլ հպարտանում են:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 15195

Մեկնաբանություններ