Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

ԵԽԽՎ-ն բավարարվեց սոսկ դատապարտյալներին հանձնելու վերացական բանաձև հնչեցնելով

ԵԽԽՎ-ն բավարարվեց սոսկ դատապարտյալներին հանձնելու վերացական բանաձև հնչեցնելով
05.02.2026 | 17:56

Բաքվում դասական իմաստով պատանդի կարգավիճակում պահվող հայազգի գործիչներին ոչ միայն շինծու մեղադրանքով պարզապես դատապարտեցին ցմահ ազատազրկման, այլև դատական ակտով գնահատվեց նորանկախ Հայաստանի և միջազգային իրավունքի նորմերին խիստ համահունչ ինքնորոշման իրավունքն իրացրած Արցախի իշխանությունների տասնամյակների ողջ գործունեությունը, որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն՝ ինչի դառը պտուղները դեռ երկար ենք ճաշակելու։ ԵԽԽՎ֊ն բավարարվեց սոսկ դատապարտյալներին հանձնելու վերացական բանաձև հնչեցնելով, ինչը միանշանակ հումանիտար նախաձեռնություն է, բայց դրանից իրավաքաղաքական գնահատականը չի փոխվում։ Իրենց ընկալմամբ՝ սա սոսկ «խաղաղության» մասին հերթական հաշվետվությունը գրանցելու միջոց է, ոչ ավելին։ Այս ամենի համատեքստում, առերևույթ ցեղասպանություն իրագործած Ադրբեջանի իշխանությունը, արդեն նոր կարգավիճակի մեջ կարող է և «մեծահոգաբար» հայտարարել, որ ներում է…

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ