ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ի՞նչ նոր աղետ են նախապատրաստում մեր ժողովրդի գլխին

Ի՞նչ նոր աղետ են նախապատրաստում մեր ժողովրդի գլխին
15.06.2026 | 13:38

Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Հիքմեթ

Հաջիևին, հայրենիքը կորցրած, մարտունեցի Արմենչիկը թաքուն բերել-հասցրել է Դիլիջան՝ բոլորից գաղտնի։

Իբր քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։

Երբ սեփական հայրենակիցներիդ ենթարկել են էթնիկ զտման, զրկել սեփական բնօրրան վերադառնալու հնարավորությունից, երբ ադրբեջանական բանտերում դեռ հայ գերիներ կան, երբ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, սրանք «խաղաղություն» են զառանցում։

Տեսնես այս անգամ ի՞նչ նոր աղետ են նախապատրաստում մեր ժողովրդի գլխին։

Նարինե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3031

Մեկնաբանություններ