Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին
13.09.2026 | 18:22

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին։
Բաքվի նման վարքագիծը մի քանի գործոնների համակցում է՝ պետական ագրեսիվ գաղափարախոսություն, բանակցային ճնշում և ուժի դիրքից խոսելու մարտավարություն։
Բայց մի շերտ էլ կա՝ Հայաստանի քաղաքական համակարգի թուլությունը, ինչի մասին էլ ուզում եմ խոսել:
Հաջիևի երեկվա հայտարարությունների ֆոնին մի հարց դառնում է խիստ տրամաբանական՝ ինչո՞ւ Բաքուն այլևս չի փորձում «խնայել» Նիկոլ Փաշինյանին։
Թվում է՝ Ալիևի վարչակազմը պետք է շահագրգռված լիներ Փաշինյանի դիրքերի պահպանմամբ, քանի որ նա տարիներ շարունակ կատարել է Ադրբեջանի բոլոր պահանջները և պատրաստ է նոր զիջումների։
Սակայն Բաքուն ոչ միայն չի մեղմացնում հռետորաբանությունը, այլև բարձրացնում է պահանջների նշաձողը՝ Հայաստանի հասցեին նվաստացուցիչ ձևակերպումներով։
Բաքվում Փաշինյանին «սիրաշահելու» անհրաժեշտություն այլևս չեն տեսնում։
Չէ, ամենևին ոչ այն պատճառով, որ Ալիևը կամ նրա շրջապատը դժգոհ են Փաշինյանից. նրանք անգամ երազել չէին կարող, որ Հայաստանում նման կոլոբորանտ իշխանություն կարող է լինել: Ուղղակի Բաքվում, ըստ ամենայնի, կարծում են, որ իրենց «սրտի» կառավարիչը՝ Փաշինյանը, Հայաստանում իրական քաղաքական այլընտրանք չունի։
Եթե Հայաստանում լիներ ուժեղ, կազմակերպված ընդդիմություն, Բաքուն ավելի զգուշավոր կլիներ։ Յուրաքանչյուր նվաստացուցիչ հայտարարություն կարող էր ուժեղացնել ընդդիմադիր տրամադրությունները և թուլացնել Փաշինյանի դիրքերը։
Այսօր Բաքուն նման ռիսկ չի տեսնում։
Փաշինյանի իշխանությունն էլ ամրապնդում է այդ համոզմունքը։ Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի շրջապատի մարդիկ ծափահարելու են Հաջիևին՝ ամբողջական դարձնելով նրա հակահայկական խրախճանքը:
Բայց երնեկ խնդիրը միայն Փաշինյանը լիներ:
Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր ճգնաժամը կենսունակ այլընտրանքի բացակայությունն է։
Ուժեղ ընդդիմությունը միայն իշխանափոխության գործիք չէ, այլ նաև պետության արտաքին դիմադրողականության բաղադրիչ։
Եթե հակառակորդը իմանա, որ իր յուրաքանչյուր նվաստացուցիչ հայտարարություն կարող է առաջացնել կազմակերպված քաղաքական հակազդեցություն, ստիպված է հաշվի նստել նման հետևանքի հետ։
Այսօր Բաքուն նման զսպող գործոն չի տեսնում։
Հաջիևի ցինիզմը սնուցվում է ոչ միայն իշխանության «անատամության», այլ նաև քաղաքական այլընտրանքի բացակայության փաստից:
Ադրբեջանական ենթապետություն այսպես են դառնում:

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ