ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀԷՑ-ը օֆշորային «խաղեր» կտա

ՀԷՑ-ը օֆշորային «խաղեր» կտա
18.09.2015 | 00:14

Ռուսական «Իտերա» ընկերությունը գտել է ՀԷՑ-ի գնորդին։ Կառավարության նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հնչեցրեց սպասված անունը. «ՀԷՑ-ի հարյուր տոկոս բաժնետոմսերը «Նորմանդ Հոլդինգ» ընկերությանը օտարելու մասին առաջարկը ներկայացրել է «Իտերա» ընկերությունը»։ Կառավարությունը հանձնարարեց օտարման վերաբերյալ փաստաթղթերը քննարկել էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության նախարարություններում ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որից հետո միայն քննարկել օտարման խնդիրը։ Նիստում չասվեց, թե ում է պատկանում «Նորմանդ Հոլդինգը»։ Մենք ճշտեցինք, որ այս ընկերությունը գրանցված է Կիպրոսում՝ 2011-ին։ Ի դեպ, լրագրողների հետ ոտքի վրա հարցուպատասխանի ժամանակ նախարարը հաստատել է, որ ընկերությունը օֆշորային է։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մեր հարցին ի պատասխան, թե ում է պատկանում «Նորմանդ Հոլդինգը», ասաց. «Դեռևս տեղյակ չեմ»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ