ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գյումրու «Շիրակ» հյուրանոցը նոր տեսք կստանա

Գյումրու «Շիրակ» հյուրանոցը նոր տեսք կստանա
10.11.2017 | 10:25

Գյումրու «Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժումից մնացած շենքը նոր տեսք կստանա: Երեկվա նիստում կառավարությունը որոշեց վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով տրամադրել «Բասենի Գովք» ՍՊԸ-ին՝ տարածքում հյուրանոցային համալիր, առևտրային կենտրոն և սննդի սպասարկման վայր կառուցելու նպատակով: Նորակառույց համալիրը կպահպանի՞ նախկին «Շիրակ» անվանումը, թե՞ ոչ, առայժմ հայտնի չէ: Սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ընկերությունը, բացի ներդրումներից, պարտավորվել է պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները, ինչպես նաև իրականացնել 1 մլրդ դրամի ներդրումներ` ստեղծելով 100-150 նոր աշխատատեղ:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ