ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ոչ մի «բանտիկով չագուճ» հարց չպիտի լուծի

Ոչ մի «բանտիկով չագուճ» հարց չպիտի լուծի
21.07.2025 | 11:01

Ազգակործանը պետք է լուրջ դիմադրության հանդիպի ի վերջո: Հակառակ դեպքում, նա կանգ չի առնելու և կործանելու է ամեն ինչ: Նա արդեն անոնսավորել է Էջմիածնի հրապարակում իրենց հավաքը: Նա գործի կդնի ողջ պետական և դեռ մնացած զոմբիական որոշ ռեսուրսը մարդ հավաքելու համար: Որպես հակակշիռ՝ իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերն ու անհատները պետք է մոբիլիզացնեն իրենց բոլոր կարողությունները, կազմ ու պատրաստ լինեն ազգակործանի հերթական դավադրության դեմն առնելու համար: Ազգակործանին պետք չի թերագնահատել, նա վճռական է իր դավադիր պլանը ավարտին հասցնելու հարցում: Իր դեմ պայքարողները, ընդդիմացողները պետք է պակաս վճռական չլինեն: Հիմա նվնվալու, բամբասելու ժամանակը չի, հիմա ժամանակն է ցույց տալու, որ հայը մեխի գլուխ չի և ոչ մի «բանտիկով չագուճ» հարց չպիտի լուծի: Ընդամենը մեկ անգամ ազգակործանը պետք է իր ուզածին չհասնի, ընդամենը մեկ անգամ, և կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ փոխվում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 7472

Մեկնաբանություններ