ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Սահմանագծման հետևանքները Բերդավանում. դիրքերի կորուստ և սրբատեղիներ՝ սահմանագծին

Սահմանագծման հետևանքները Բերդավանում. դիրքերի կորուստ և սրբատեղիներ՝ սահմանագծին
27.09.2026 | 12:37

Տիգրանաշենի շուրջ աղմուկի ֆոնին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի հատվածում սահմանագծման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնում հայկական 4-5 մարտական դիրքեր․ այսինքն՝ ադրբեջանական կողմն ունենալու է 1600-1700 մետր առաջխաղացում։
Սահմանագծին են հայտնվել բերդավանցիների սրբատեղին՝ միջնադարյան եռանավ եկեղեցու ավերակները, ինչպես նաև 12-13-րդ դարերի խաչքարեր։

Վահան ՄԵԼԻՔՅԱՆ
Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ