Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Ավելի շուտ հայ ժողովուրդը չի լինի, քան...»

«Ավելի շուտ հայ ժողովուրդը չի լինի, քան...»
13.06.2013 | 15:48

Եվրաինտեգրման գործընթացներին զուգահեռ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են այն խոսակցությունները, որ Հայաստանում կարող են օրինականացնել միասեռականների ամուսնությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեղինակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը շատերին հիմք է տվել նման ենթադրությունների:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում ԱԺ-ն նման նախագիծ դնի քննարկման: Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն անձամբ է խոսել ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ, և նրա հեղինակած օրենքում նման դրույթ չկա: Նա հիշեցրեց, որ օրենքի նախագիծ ԱԺ-ում ներկայացնելու իրավունք ունեն միայն ԱԺ պատգամավորներն ու կառավարությունը:
«Ավելի շուտ հայ ժողովուրդը չի լինի, քան թույլ կտա, որ նման օրենք ընդունվի ԱԺ-ում»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հիշեցնելով մեր ազգային նկարագրի ու ավանդույթների մասին:
Մեր զրույցին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ հավելեց. «Գալուստ Գրիգորիչը նման հարցերում շատ կտրուկ է: Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է, թող աշխատի այդ օրենքների վրա, ի՞նչ է եղել, ո՞ր, միասեռականությունը մեզ չի վերաբերում»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ