Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Մասնավորապես նրանց համար, ովքեր դեռ չեն մոռացել մտածելու կարողությունը

Մասնավորապես նրանց համար, ովքեր դեռ չեն մոռացել մտածելու կարողությունը
04.01.2026 | 13:09

Տարիներ շարունակ Հայաստանում և Արցախում իրականացվել են տեղեկատվական ու հոգեբանական գործողություններ, որոնք տարբեր արտաքին կենտրոնների կողմից հովանավորվել և ֆինանսավորվել են՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը ներքաշել անընդհատ տեղեկատվական գրոհների մեջ, խճճել նրա կողմնորոշումը և թուլացնել իրականության ընկալումը։

Այս մեթոդների զգալի մասն այսօր կրկին կիրառվում է գործող իշխանությունների կողմից՝ Արևմուտքի աջակցությամբ, արդեն ուղղված հենց հայ հասարակության դեմ։

Յոզեֆ Գեբելսի «մեդիապատերազմի» կանոնները

Ո՞վ էր Յոզեֆ Գեբելսը։

Գերմանացի ազգային-սոցիալիստ քաղաքական գործիչ, որը 1933–1945 թվականներին ղեկավարել է Նացիստական Գերմանիայի տեղեկատվության նախարարությունը։ Նա մեծ ազդեցություն է ունեցել մեդիայի կառավարման և քարոզչական մեխանիզմների ձևավորման վրա և հաճախ համարվում է ժամանակակից քարոզչության հիմնադիրներից մեկը։ Նրա մշակած մեթոդները հետագայում տարբեր ձևերով կիրառվել են բազմաթիվ պետությունների կողմից տեղեկատվական և հոգեբանական պատերազմներում։

Գեբելսի մեդիա և հոգեբանական պատերազմի հիմնական սկզբունքները

1․ Կրկնությունը մտքի մեխն է

Գեբելսի համոզմամբ՝ եթե որևէ պնդում բավականաչափ հաճախ կրկնվի, մարդիկ կսկսեն այն ընկալել որպես ճշմարտություն։

Օրինակ՝ որոշ խմբերի կամ ինստիտուտների դեմ (ընտանիք, բանակ, սպայակազմ, ոստիկանություն, Հայոց Եկեղեցի, մտավորականություն, մշակույթ, լեզու, պատմություն կամ Արցախ) ուղղված բովանդակության՝ ռիլերի ու տեսանյութերի մշտական տարածմամբ մեդիան շեղում է հասարակական մտածողությունը և ձևավորում թիրախավորված ատելություն։

2․ Հաղորդագրությունը պետք է լինի պարզ։

Գեբելսը համոզված էր, որ բարդ և խորքային հաղորդագրությունները զանգվածային լսարանի վրա ազդեցություն չեն ունենում։ Լսարանը նախընտրում է պարզ, տեսողական և արագ ընկալվող ուղերձներ։

Ժամանակին Հայաստանում խրախուսվում էր պարզունակ սերիալների, ֆիլմերի և տեսահոլովակների արտադրությունը, որոնք տարածում էին ագրեսիա և բարոյական անկում։ Այդ միջավայրը ճանապարհ հարթեց մակերեսային մեդիայի համար՝ հասարակական ուշադրությունը շեղելով իրական խնդիրներից և փոխելով բարեկամ–թշնամի սահմանումները։

3․ Նախ՝ հույզերը, հետո՝ տրամաբանությունը

Գեբելսը պնդում էր, որ արդյունավետ հաղորդագրությունը նախ պետք է ազդի հույզերի վրա, ապա տրամաբանության։

Այս մեթոդը լայնորեն կիրառվում է նաև այսօր՝ կիսաճշմարտություններով, սենսացիոն պատկերներով և հուզական շեշտադրումներով, որոնք աշխատում են երևակայության վրա, ոչ թե բանականության։ Մեդիան այս դեպքում առաջնային է դարձնում զգացմունքները՝ բթացնելով տրամադրությունն ու մտածողությունը։

4․ Ընդհանուր թշնամու ստեղծում

Գեբելսը միշտ որոնում էր հասարակությանը «վախեցնող մյուսին»՝ գերմանացիներին նացիզմի շուրջ միավորելու համար։

Նույն մեթոդը նիկոլը կիրառում է ներկայում՝ մշտապես նոր «թշնամիներ» ստեղծելով և հասարակությունը բաժանելով հակադիր բևեռների։ Այս տեխնիկան այսօր ակտիվորեն կիրառվում է նաև Հայոց Եկեղեցու և նրա սպասավորների դեմ։

5․ Մեդիա ուղերձի կենտրոնացում

Գեբելսի համոզմամբ՝ ռադիոն, թերթերը, կինոն և այլ մեդիա հարթակներ պետք է տարածեն մեկ միասնական ուղերձ՝ վերահսկվող կենտրոնից։

Ժամանակակից մեդիա դաշտում շատ հարթակներ վերահսկվում կամ ուղղորդվում են որոշակի կառույցների կողմից, որոնք հովանավորչության կամ վերահսկողական մեխանիզմների միջոցով պարտադրում են նույն ուղերձի կրկնությունը տարբեր ձևաչափերով։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ