Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Պետք է մոմ վառեն, որ բերդով պրծնեն

Պետք է մոմ վառեն, որ բերդով պրծնեն
30.05.2026 | 10:56

Ի՞նչն է միավորում Սաակաշվիլիին, Զելենսկուն և Նիկոլին։

1. Երեքն էլ պոպուլիստ են:

2. Երեքն էլ հակառուս են:

3. Երեքն էլ իշխանության են եկել Արևմուտքի անթաքույց աջակցությամբ:

4. Երեքն էլ պատերազմ են բերել իրենց երկրներում:

5. Երեքն էլ տարածքներ են կորցրել:

6. Երեքն էլ իբր պայքարել են կոռուպցիայի դեմ, հետո դարձել են ամենամեծ կոռուպցիոները:

7. Երեքն էլ տասնապատկել են պետական պարտքը:

8. Երեքն էլ խոսել են ժողովրդի անունից, հետո ամեն ինչի համար մեղավոր են կարգել այդ նույն ժողովրդին:

9. Երեքն էլ առնչություն ունեն հոգեմետ դեղերի հետ:

10. Երեքն էլ խոստացել են իրենց երկիրը Եվրամիություն տանել, բայց անդունդ են տարել:

Սրանցից մեկը հիմա բերդում փտում է, մյուս երկուսը պետք է մոմ վառեն, որ բերդով պրծնեն:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ