Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս էլ, հավանաբար, միայն վերջին պահին եմ որոշելու, թե ձայնս ում տամ...
ՍԻՐԵԼԻ ՀԱՅ ՄԱՐԴ․ Քեզ խաբել են, համոզել, որ դու հաղթանակներ ես տանում ռազմի դաշտում։ Հեռատեսիլով քառասունչորս օր քեզ հորդորել են հանգիստ լինել և հավատալ լկտի պետական ստախոսին, ապա, դավադրաբար քո սուրբ հողը հանձնել են թուրքին...
Ընդդիմադիր երեք հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, պետք է հրապարակային խոստանան ՀՀ քաղաքացիներին, որ նրանք, աշխատելով ՔՊ-ի համար պետական համակարգերում...
Նրան իմ ընկերն էի համարում։ Ավելին՝ մտերիմ բարեկամ։ Քսանհինգ տարի շարունակ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում իմ բազմաթիվ հրապարակումների տակ գրվել է՝ «Հեղինակ՝ Գագիկ Անտոնյան, լուսանկարիչ՝ Էմիլ Յավրյան»...
Հայաստանում քանի՞ տասնյակ հազար երեխա պիտի ծնվեր, որ չծնվեց այս ապազգային իշխանության մեղքով, քանի՞ հազար երիտասարդ պիտի ամուսնանար, սակայն զոհվեց պատերազմում...
Սիրելի ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ:
Վաղը՝ հունիսի 1-ին, ժամը 12։00-ից, մեկնարկում եմ անժամկետ, շուրջօրյա նստացույց հանուն մեր ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արժեքների...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...