«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Ակնկալում եմ պատասխան՝ առանց մեջքի հետևում մատները խաչելու

Ակնկալում եմ պատասխան՝ առանց մեջքի հետևում մատները խաչելու
24.01.2026 | 18:01

Շատ է խոսվում, որ առաջիկա ընտրություններին իշխանությունն անելու է հնարավոր և անհնար ամեն ինչ վերարտադրվելու համար: Որ կիրառելու են Մոլդովայի օրինակը, որ կեղծելու են, և Արևմուտքը ոչ միայն աչք է փակելու այդ ամենի վրա, այլև աջակցելու է: Անձամբ ես շատ ավելի վաղուց եմ կարծիքս ասել այդ ամենի մասին, որ սրանք պատրաստ են ամեն ինչի, բացի իշխանությունը որևէ մեկին հանձնելուց: Ավելի հեշտ կանխատեսելի բան մեր իրականության մեջ, կարծում եմ, չկա: Սակայն գրառումս իշխանություններին չի վերաբերում, այլ այդ ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ընդդիմադիր ուժերին: Որպես ընտրող ես մի կարևոր հարց ունեմ ձեզ տալու և ամենից շատ ակնկալում եմ լսել հենց այդ հարցի պատասխանը: Եթե այդ կանխատեսումներն իրականանան, և իշխանություններին հաջողվի պետական ռեսուրսի կիրառմամբ ու կեղծիքներով հավաքել իրենց անհրաժեշտ քվեները, դուք էլ երկրորդ ուժը լինեք, այդ դեպքում ի՞նչ եք անելու: Ընդունելու՞ եք, արդյոք, ընտրությունների արդյունքները և գնաք այս իշխանությունների մոտ ընդդիմություն աշխատելու: Այլ կերպ ասած՝ լեգիտիմացնելու՞ եք նման ընտրությունները մանդատներ ունենալու համար, թե՞ առաջարկելու եք պայքարի այլ ֆորմատ անարդարության դեմ: Կարծում եմ, որ այս հարցը կկարևորեն նաև այս իշխանությունների դեմ արդեն երկար տարիներ պայքարող սովորական մարդիկ և բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն: Ակնկալում եմ, որ իրեն հարգող որևէ քաղաքական ուժ չի խուսափի այս հարցին ուղիղ, առանց մեջքի հետևում մատները խաչելու, պատասխանելուց: Բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են այս հարցի կարևորությունը, կարող են կիսվել այս գրառումով կամ այդ հարցը տալ իրենց ձևակերպմամբ, իրենց անունից:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ