ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

«Անցյալը ջնջվեց, ջնջումը մոռացվեց, ստերը դարձան ճշմարտություն»

«Անցյալը ջնջվեց, ջնջումը մոռացվեց, ստերը դարձան ճշմարտություն»
18.10.2025 | 14:40

Երկրի անվտանգության համար շատ կարևոր է, որպեսզի ղեկավարները, «քաղաքական վելուծաբաները» կուսակցությունները հեռու մնան ինքնախաբեությունից և ամլությունից։

Հայաստանի այսօրվա կառավարությունը գրեթե բոլոր հարցերի շուրջ մասնագետների բազում զգուշացումներն անտեսեց՝ ռացիոնալությունը փոխարինելով էմոցիաներով։

Շարունակական ձախողումները, ի վերջո, հասնում են ստի փուլի։ Պաշտոնյաները գիտեն, որ իրենց ասածն առնվազն ճիշտ չէ, նրանք գիտեն, որ ուրիշներն էլ գիտեն այդ մասին, բայց շարունակում են կրկնել։ Սա այլևս ռազմավարություն է՝ անհիմն լավատեսություն բոլոր ապացույցների դիմաց։

Իհարկե, ստերը լինում են բազմաթիվ ձևերի՝ ստեր ընդհանուր բարօրության համար (Արցախը Հայաստան է ու վերջ), մեծ, կրկնվող ստեր ( խաղաղության խաչմերուկ)։ Պատմողները գիտեին, որ դրանք դատարկ խոսքեր են։

Ինքնախաբեության և ստի միջև սահմանը մշուշոտ է։ Անընդհատ կրկնությունը պատրանքը վերածեց ստի, իսկ ստերը՝ սովորության։ Ինչպես Օրուելը գրել է «1984» հակաուտոպիական վեպում.

«Անցյալը ջնջվեց, ջնջումը մոռացվեց, ստերը դարձան ճշմարտություն»։

Ժամանակի ընթացքում նիկոլը փորձում է ստեղծել նոր կրոն՝ լավատեսություն։ Սակայն այս լավատեսությունը նրա անկման երկվորյակն է։ Արդյունքը՝ կրկնվող նվաստացում։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2558

Մեկնաբանություններ