Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Փաստորեն, ազգիս մեծամասնության «յանը տարած» է

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Փաստորեն, ազգիս մեծամասնության «յանը տարած» է
12.07.2014 | 12:19

Փողոցում երկու շպարված կնանիք խոսում էին, թե այս տարի որտեղ պետք է անցկացնեն իրենց ամառային արձակուրդը, իսկ քիչ հեռու մի կին գետնի վրա իր փոքրիկներին գրկած փող էր մուրում՝ տուն չուներ: Շպարված կնանիքից մեկը ասաց, թե մի քանի օր հետո քաղաքում մարդ չի մնա, ու միայն յանը տարածներն են մնալու էս շոգ ու կրակին. Փաստորեն, ազգիս մեծամասնության «յանը տարած» է, ըստ շպարված կնկա, իսկ շպարված կնանիքն ու իրենց սալակալած տղամարդիկ սովորական մահկանացուներ չեն մեր նման: Տերդ մեռնի, արդարություն:
Քաղաքը գնալով դատարկվում է, շատերն էլ իրենց հանգստի մեկնելու վայրերն են նշում, մոռանալով, որ կան սոցիալապես անապահով այնպիսի ընտանիքներ, որոնք օրվա հաց չեն կարողանում հայթայթել: Ծայրահեղ աղքատության և ծայրահեղ հարուստների երկիր Հայաստանս դարձել է անտառ, որտեղ անտառի թագուհին պճնված ոմն տիկին է, ում վրայից ոսկու, ադամանդի հոտ է փչում, իսկ անտառի բնակիչները, սովի մատնված, մի կերպ գոյություն են քարշ տալիս:
Անարդար աշխարհ, մարդ կա՝ այնքան փող ունի, որ չգիտի, թե որ երկրում հանգստանա, մարդ էլ կա երազում է թարմ հացի բույրը:

Դիտվել է՝ 4885

Մեկնաբանություններ