ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Լքված տան բակում ծաղկել է հոնին, իսկ շուրջբոլորը մեռյալ լռություն է

Լքված տան բակում ծաղկել է հոնին, իսկ շուրջբոլորը մեռյալ լռություն է
24.03.2024 | 12:37

Գյուղամիջի հսկա ընկուզենու կատարին թառած՝ կյանք տեսած ագռավը նայում է շուրջը ու չի հասկանում, թե ինչու բոլոր տների բակերը նման են իրար. ամենուր թափված են անպետք կահկարասի, ջարդված պահարան՝ փշրված հայելիով, ցաքուցրիվ եղած լուսանկարներ, գնդակոծված ալյումինե կաթսա, թևը պոկված տիկնիկ... ՈՒ համատարած պապանձ լռություն է:

Գյուղամերձ հանդը դեռ հիշում է գյուղի վերջին աքլորականչն ու գնդակահարվող կաղկանձը շան։

Մինչդեռ լքված տան բակում ծաղկել է հոնին՝ իր ծաղկելու համար շփոթված ու ամոթահար...

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ