«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Եթե սա տարրական դիվանագիտական անհեռատեսություն չէ, ապա, նվազագույնը, քաղաքական լկտիություն է

Եթե սա տարրական դիվանագիտական անհեռատեսություն չէ, ապա, նվազագույնը, քաղաքական լկտիություն է
15.07.2025 | 15:12

Չգիտե՞ք հարցի պատասխանը՝ նայեք Ուկրաինային: Չնայած՝ դուք ամենաշատը տիկտոկում ռիլսեր եք նայում

Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի և հանդիպումների արդյունքում Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն են հայտնել Հայաստանին` սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար:

Այսի՞նքն:

Հասկանալի է, չէ՞, որ խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ, Ռուսաստանի հետ ունենալով ամենամեծ ապրանքաշրջանառությունն ու առևտուրը, լինելով այդ երկրի ստրատեգիական դաշնակիցը, նրա նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները շրջանցելու դեմ քայլե՞ր է ձեռնարկում:

Եթե սա տարրական դիվանագիտական անհեռատեսություն չէ, ապա, նվազագույնը, քաղաքական լկտիություն է: Հայաստանը 2018 թվականի իշխանափոխությունից ու 2020 թվականի պատերազմից հետո տնտեսական խորը կոլապսի մեջ կհատնվեր, եթե Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցների շրջանցման սխեմայում չունենար տարանցիկ նշանակություն: Այլապես՝ հայկական ծագման ո՞ր արտադրանքի, ո՞ր ծառայության դիմաց են մեծացել Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալներն ու պետբյուջեի հոսքերը: Այդ ի՞նչ տնտեսական ֆենոմենի հաշվին է Հայաստանը աշխարհի ամենաբարձր տնտեսական զարգացման ցուցանիշները «խփում», որ հիմա էլ սկսել է «պատժամիջոցների շրջանցումը կանխելու» քայլեր կատարել: Ընդամենը բավական է, որ Հայաստանից արտահանվող կոնյակի մեքենաները մի քանի օր կանգնեն ռուսական սահմանին, և այս տարվա խաղողի մթերումը կարելի է «գրել սառույցին»: Ծաղի՞կ ենք արտահանում, դա էլ կարգելվի, և բազմաթիվ տնտեսություններ կընկնեն վարկային ստրկության մեջ, հետո՞: Լավ, բա ցորենն ումի՞ց ենք առնելու, իսկ բնական և հեղուկ գազը՞: Թե՞ մտածում ենք, որ ռուսները հիմար են ու անընդհատ կթվելու են: Չէ, հիմա նրանք պատժամիջոցները շրջանցելու այլ ճանապարհներ էլ ունեն ու Հայաստանի հետ «նեյնիմ» չեն անելու:

Իսկ ի՞նչ են առաջարկում եվրոպաներում ռոճիկ ստացող ֆոնդերլայենները՝ Փաշինյանի քարոզչամեքենայի ֆինանսավորո՞ւմ, բարոյական աջակցություն, որպեսզի ՓԱշինյանն անպատիժ ռեպրեսիանե՞ր իրականացնի մեր նկատմամբ, առաջարկում են աչք փակել իրավական ամենաթողության դեմ, որպեսզի նա շարունակի Հայաստանը վաճառել Ադրբեջանին ու Թուրքիայի՞ն:

Սրանք պետք են ֆոնդերլյայեններին և Փաշինյանին, իսկ մեզ դա պե՞տք է: Եթե այս հասարակ հարցի պատասխանը դեռ չգիտեք՝ նայեք Ուկրաինային:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ