3+3, որտեղ 1-ը մեծ է 5-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՌԴ-ի և Իրանի Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի կոնֆերանսը:
Արաքչին, իմպերատիվ շեշտադրմամբ հայտարարեց, որ Հարավային Կովկասում ոչ մի խնդիր չի կարող լուծվել տարածաշրջանից դուրս գտնվող որևէ պետության
միջամտությամբ ու ցանկությամբ:
Կարծես թե ամեն ինչ ասվեց «Թրամպի ուղու» հետագա ճակատագրի մասին:
ՈՒղի, որի հիշատակը վառ կմնա ոմանց սրտերում։
Ժողովրդական իմաստնությունն ախր ասում է՝ ջուրը չտեսաած՝ մի բոբիկացիր:
Իսկ դուք՝ է՛լ երկարացնել «Թրամփի ուղին», է՛լ Մելանիա Թրամփի անվան պուրակ կառուցել, է՛լ չգիտեմ ինչ տուտուց բաներ կանխագծել:
... Իսկ 1-ը մեծ է 5-ից, որովհետև և՛ Թուրքիայում, և՛ Իրանում, իր հաշվեկշռում նստած ատոմակայաններ ունի․․․ (Այդ մասին շատ եմ ասել):
Դիվանագիտությունը փրփուրը չէ, որ հաճախ հրամցվում է...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ