ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Անհարկի շքեղությունը, այն էլ՝ սգի վրա, անթույլատրելի է ու անամոթություն. Սևակ Հակոբյան

Անհարկի շքեղությունը, այն էլ՝ սգի վրա, անթույլատրելի է ու անամոթություն. Սևակ Հակոբյան
01.12.2022 | 07:29

Տարիներ առաջ Տիգրան Արզաքանցյանը դատի էր տվել «Երկիր» թերթին՝ իր մասին հրապարակման համար։ «Պոզիտիվ», «ստիլյագ» և այլ բառերի իմաստը չէր հասկացել։ Նաև գրել էին, թե կազինոների մշտական այցելու է։ Դատական նիստի ժամանակ Արզաքանցյանի փաստաբանը թերթի խմբագրին հարցնում է՝ ինչի՞ եք գրել «կազինոների մշտական այցելու», օրինակ, դուք էլ զուգարան եք գնում, ասո՞ւմ ենք՝ զուգարանի մշտական այցելու։ Այսինքն, մարդը բացատրեց, որ կազինո գնալը իրենց համար բնական պահանջմունք է։
Ինչի՞ սա հիշեցի։


Արզաքանցյանի մակարդակի գործիչներից մեկը՝ Հրաչյա Սարգսյանը, որ Երևանում քաղաքապետ է աշխատում (չնայած, ի տարբերություն՝ Արզաքանցյանի գործունեությունից դեռ ժողովուրդը չի տուժել), լրագրողի հարցին, թե արդյո՞ք ճոխություն չէ 650 հազար դոլարով Երևանը զարդարելը, պատասխանում է, ուշադրություն․ «Գիտե՞ք ինչ, հիմա նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե ինչո՞ւ ենք ձեռք բերում «Ման» ավտոբուսներ, արդյո՞ք դա շռայլություն չէ»։


Արզաքանցյանին բացատրել հնարավոր եղավ, որ բնական պահանջն ու ժամանցը տարբեր բաներ են, բայց քաղաքապետը այդպես էլ չջոկեց, որ մարդավարի տրանսպորտ ունենալը հանրային պահանջ է և իրենց պարտավորությունն է, բայց անհարկի շքեղությունը, այն էլ՝ սգի վրա, անթույլատրելի է ու անամոթություն։

Դիտվել է՝ 11051

Մեկնաբանություններ