ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.09.2026 | 00:04

Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս,
Քո Աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Ամեն։


Սուրբ Ներսես Շնորհալի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3616

Մեկնաբանություններ