Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին
02.08.2025 | 11:39

Որպեսզի այս հոդվածի խորագիրը չափազանցություն չթվա, նախ ներկայացնենք ամենաակնառու օրինակը։ Փաշինյանը դուրս է եկել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, շատ լավ գիտենալով, որ աշխարհում առաջինը պետականորեն ճանաչված 1700-ամյա Քրիստոնեական ուսմունքը հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության հավատն է, շաղախված վերջինիս հոգեկերտվածքի հետ։

Հայ եկեղեցին, պետականության բացակայության պայմաններում, հարյուրամյակներ շարունակ, ըստ էության, ստանձնել է ժողովրդի առաջնորդությունը՝ իրականացնելով բազմազան, այդ թվում՝ ազգային-քաղաքական գործունեություն։ Հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է, իսկ նրա գործիչները հայ ժողովրդի ամենանշանավոր գործիչներից՝ ինչպես հոգևոր, այնպես էլ գիտական, մշակութային, և ազգային գործունեության մարզերում։

Եվրոպական մի կազմակերպություն, սոցիոլոգիական ուսումնասիրության հիմքի վրա, եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ գրել էր, թե որպես հավատացյալ ժողովուրդ աշխարհում առաջիններից մեկը հայերն են։

Առաջին հայացքից մտորումների տեղիք է տալիս այս հայտարարությունը՝ մանավանդ, երբ նկատի ենք ունենում հայրենաբնակ հայության աթեիստական ոչ հեռավոր անցյալը, բոլոր ժամանակներում հայերիս հեռու լինելը կրոնական մոլեռանդությունից և այլն։

Մյուս կողմից՝ անգամ խորհրդային ժամանակաշրջանում մեր ժողովրդի կյանքը սերտորեն կապված էր եկեղեցու, նրա ավանդույթների՝ ծեսերի, սովորույթների ու տոնակատարությունների հետ։ Պատահականություն չէ նաև, որ դարեր շարունակ մեր ժողովրդին օտարները հաճախ անվանել են Հայ-քրիստոնյա։

Այստեղից էլ կարելի է հետևություն անել, թե ինչի դեմ է ուղղված «Նոր Հայաստան» ծեփել փորձող Նիկոլ Փաշինյանի հարվածը։

Իրականում սին են կեղծարարության մեծ աճպարարի հավաստիացումները, թե իր պայքարն առանձին հոգևորականների դեմ է։ Նախ՝ նիկոլական իշխանության շատ ներկայացուցիչներ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, և վերջինիս մասին բազմիցս անհարգալից են արտահայտվել։ Ամենայն հավանականությամբ քրիստոնեական աղանդավորական ուսմունքի են դավանում նաև նրանց առաջնորդը և նրա ընտանիքը։

Դեռևս իշխանության գալու սկզբնական շրջանում Փաշինյանը բաշիբոզուկին հանեց փողոց «Նոր Հայաստան՝ նոր Կաթողիկոս» պահանջով։

Իր ղեկավարման անցնող տարիներին Նիկոլն ինքը տարբեր առիթներով կոպիտ որակումներ է կատարել Մայր եկեղեցու և նրա սպասավորների հասցեին:

Նա մերժել է հոգևոր իշխանության գոյությունը, հայտարարելով, թե պետության մեջ պետք է լինի միայն մեկ իշխանություն, և այդ մեկն իր իշխանությունն է...

«Դրօշակ»-ի (ՀՅԴ) առաջնորդող

Դիտվել է՝ 11735

Մեկնաբանություններ