Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Հովհաննիսյանը` Ծառուկյանին. «Վերանայիր հետագիծդ»

Հովհաննիսյանը` Ծառուկյանին. «Վերանայիր հետագիծդ»
06.03.2013 | 20:15

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումները հետաքրքիր նրբերանանգներ են ունեցել: Նախ Իջևանում տեղի ոստիկանությունը զգուշացրել է, որ անօրինական հավաք են անցկացնում, ինչից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն անմիջապես զանգահարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարճատև խոսակցություն է տեղի ունեցել, սակայն Հովհաննիսյանը չի գաղտանազերծել ոստիկանապետի ասածը: Այդուհանդերձ, զրույցից հետո նա կրկին հարթակ է բարձրացել:
Իջևանում նաև Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին են հարցրել Հովհաննիսյանին: «Եղել է մեկուկես, ոչ թե երեք ժամ հանդիպում: Ես քննարկեցի, որ նոր վիճակի մեջ է ՀՀ-ն, ուզում է ինքնավաքրվել, ենթարկվել օրենքին, սեփական հետագիծը վերանայել, այս բոլորը բոյկոտեցին ընտրությունները: Իրենք չհավատացին ժողովրդին: Ես հավատացի: Դրա համար այս բոլոր մարդկանց ես ասացի, որ դուք ևս ունեք ներդրում, եթե ուզում եք: Բայց պիտի վերանայեք ձեր հետագիծը և պիտի որոշեք` կեղծվա՞ծ են այս ընտրությունները, թե՞ չէ…Ես այդ հանդիպման ժամանակ ասացի, որ ով պատրաստ է ընդունել ժողովրդի հաղթանակը, վերանայել սեփական հետագիծը, ինքը տեղ ունի այս ընդհանուր շարժման մեջ: Որոշումը ձերն է»:
Իսկ որքանով է հնարավոր համարում, որ Ծառուկյանը կկանգնի իր կողքին, Հովհաննիսյանը հայտարարել է. «Դա իրենից պետք է հարցնեք, բայց այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ ժողովրդի կողքին են, արդեն ժամանակն է»: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ առաջին հանդիպման տապալումը հետ չի՞ կանգնեցրել Հովհաննիսյանին: Նա տեղեկացրել է, որ նորից հանդիպում են առաջարկել «առանց դավային տեսությունների»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am