Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Հովիկ Աբրահամյանը Իշխան Զաքարյանի տանը չի եղել, չի տեսել

Հովիկ Աբրահամյանը Իշխան Զաքարյանի տանը չի եղել, չի տեսել
12.11.2013 | 13:58

«Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք, էլ ավելի կխճճվենք: Տեսակետներն այնքան շատ են ու շինծու, որոնց հետ հաշվի նստելու կարիք չկա»,- այսօր Իշխան Զաքարյանի թեկնածությանը «կողմ» քվեարկելուց հետո, հայտարարեց Հովիկ Աբրահամյանը` նկատի ունենալով ընդդիմադիրների քննադատությունները:

Լրագրողները ԱԺ ղեկավարին հիշեցրին բյուջեի թալանի մասին նախկինում իր ասած խոսքերը, որին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Դուք իմ տեղը որոշում մի կայացրեք, փոշմանել եմ, թե չէ: Մենք չենք իրավապահ այն մարմինը, որ որոշում կայացնենք ու գնահատական տանք: ՈՒղղակի այդ փաթեթն ուղարկել ենք գլխավոր դատախազություն»: Իշխան Զաքարյանի առանձնատան մասին էլ ԱԺ խոսնակը կարծիք չուներ, քանի որ «չէր եղել, չէր տեսել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ