Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

«Պուտինը փնտրում է նոր բալանս` հասարակության և կառավարության միջև»

«Պուտինը փնտրում է նոր բալանս` հասարակության և կառավարության միջև»
05.02.2014 | 12:42

Վլադիմիր Պուտինը փնտրում է նոր, ավելի չափավոր ու հավասարակշռված բալանս` հասարակության և կառավարության միջև: Այդ մասին հարցազրույցում ասել է Պառնաս «Ժողովրդական ազատություն» կուսակցության համանախագահ Վլադիմիր Ռիժկովը: «2011-ի բողոքի ակցիաներից և 2012-ի մայիս 6-ից հետո Պուտինը որոշում ընդունեց կտրուկ ձգել պտուտակները: Եվ բոլոր հրեշային օրենքներն ընդունվեցին 2012 թվականի ընթացում` և’ «Դիմա Յոկովլևի օրենքը», և’ «օտարերկրյա գործակալների օրենքը», և’ անցկացվող հանրահավաքների կանոնների պատասխանատվության խստացումը և ԱԴԾ-ի (Անվտանգության դաշնային ծառայություն) հզորացումն ու ինտերնետում գրաքննությունը: Այնուհետև Պուտինը տեսավ դրա հետևանքները` հասարակության շրջանում դա առաջացրեց ուժեղ բողոքի ալիք, և նա հասկացավ, որ 2012-ին չափն անցել է: Հրեշային քաղաքականությունը անարդյունավետ դուրս եկավ և 2013-ին արդեն այլ բնույթ ստացավ: Շատերը կարծում են, որ համաներումը բացառապես կապված է օլիմպիական խաղերի հետ: Ես այդպես չեմ մտածում: Ես կարծում եմ` Պուտինն այժմ նոր, ավելի չափավոր ու հավասարակշռված հարաբերություններ է փնտրում հասարակության և կառավարության միջև: Այսինքն` պակաս ռեպրեսիվ և ավելի ճկուն քաղաքականություն: Եվ ես համոզված եմ, որ անկախ օլիմպիական խաղերից, այս հավասարակշռված քաղաքականությունը կշարունակվի ողջ 2014 թվականի ընթացքում»,- ասել է ընդդիմության առաջնորդը:
Նրա խոսքով, Կրեմլում ընթացող «չափավոր քաղաքական դասընթացները» նույնպես նվազեցնում են «Մայդանի հավանականությունը». «Որքան չափավոր է Կրեմլի քաղաքականությունը, այնքան փոքր է Մայդանի հավանականությունը»,-ընդգծել է Ռիժկովը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ