Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

ԿԸՀ–ն ապօրինի որոշում է ընդունել․ ԲՀԿ ներկայացուցիչ

ԿԸՀ–ն ապօրինի որոշում է ընդունել․ ԲՀԿ ներկայացուցիչ
30.09.2018 | 16:35

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը Կենտրոնական ընտրական հնձնաժողովի կողմից իրենց կուսակցության՝ լռության օրը օրենքը խախտելու ու հայտարարություն տարածելու մասով դիմումը մերժելուց հետո լրագրողների հետ զրույցում ԿԸՀ-ի որոշմանը ապօրինի գնահատակնը տվեց:

«Ստացվում է այնպես, որ ընտրության նախօրեին՝ լռության օրը, դիտորդը ցանկացած բան կարող է անել ու հայտարարել, բայց գումար բաժանելու մասին նրանց հայտարարութունները բացասական է անդրադարձել ԲՀԿ-ի վարկանիշի վրա, և կարևոր չէ, որ դրանից հետո կարող է բացահայտվել՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ, այսինքն՝ դա ապատեղեկատվություն է, որն ուղղված էր մեր դեմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ դեռ հստակ չի կարող ասել՝ կդիմենք վարչական դատարան, թե ոչ: Կմտածենք, իրավաբանների հետ կորոշենք ու կասենք։


ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Ոսկանյանն Դանիել Իոաննիսյանի գործողությունների հիմքում միտումնավորություն է տեսնում: Ըստ նար՝ դիտորդին որևէ բան չէր խանգարում այդ հայտարարություն անել ընտրություններից հետո։ Նրա կարծիքով նույնպես՝ Իոաննիսյանի հայտարարություններն ազդել են ընտրության արդյունքների վրա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Երևան ավագանու արտահերթ ընտրությունների նախորդող օրը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցչների ասուլիսի ժամանակ բանախոսները հնչեցրել էին գնահատականներ այն մասին, թե բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ