Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Հենրիխ Մխիթարյանն անդրդվելի է

Հենրիխ Մխիթարյանն անդրդվելի է
17.03.2023 | 22:14

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է խոսակցությունից:

«Առաջին իսկ օրվանից, ինչ եկել եմ Հայաստան, փորձել եմ կապվել Հենրիխ Մխիթարյանի հետ: Խնդրել եմ ֆուտբոլի ֆեդերացիային, բոլորին, որ ինձ օգնեն կապվել նրա հետ և անձամբ խոսել: Նույնիսկ փորձել եմ կապվել նրա հետ Դոնեցկի «Շախտյորի» նախկին ծանոթների միջոցով: Բայց նա մերժեց` ասելով, որ որոշում ունի կայացրած և չի փոխելու այն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալեքսանդր Պետրակովը:

ՈՒկրաինացի մարզիչը փորձել է հաղորդակցվել Մխիթարյանի հետ Ռոման Բերեզովսկու միջոցով, բայց նա կրկին չի ցանկացել խոսել: Պետրակովը ցանկություն է հայտնել մեկնել Միլան, բայց Մխիթարյանը մերժել է նաև անձնական հանդիպումը:

Դիտվել է՝ 11478

Մեկնաբանություններ