Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Բանակ-հասարակություն կապը երկկողմանիորեն անչափ կարևոր է

Բանակ-հասարակություն կապը երկկողմանիորեն անչափ  կարևոր է
03.08.2024 | 06:59

Շատ է խոսվում բանակ-հասարակություն կապի մասին։

Այն երբեք չի եղել, թյուր կարծիք է, թե համերգներով, ընտրյալ ՀԿ-ներով ապահովվում է բանակ-հասարակություն կապը։ Դա ընդամենը ինքնախաբեություն է եղել ։

Այս կապի լավագույն միջոցն այն է, որ հանրությունը կարողանա մասնակից լինել որոշակի գործընթացների, օրինակ, մասնակցի մի զորամասի շինարարական աշխատանքներին, ուսանողները մասնակից լինեն ուսումնական դասընթացներին հենց զորամասերում, ներգրավված լինեն առաջնագծում որոշակի աշխատանքներ կատարելուն։ Ու ամենագլխավոր պայմանը այն պետք է լինի, որ սա չլինի պարտադիր։ Սա պետք է լինի քարոզչության արդյունքում՝ համընդհանուր։ Հենց եղավ պարտադիր, իմացեք, որ ատելությունը, բանակային դժվարությունների, բարդությունների էլ ավելի ուռճացված պատմությունները ողողելու են մեր կյանքը և տալու են հակառակ էֆեկտը։

Բանակ-հասարակություն կապը շատ կարևոր է թե՛ սպայական կազմի, թե՛ շարքային կազմի, և թե՛ հենց հասարակության համար։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7895

Մեկնաբանություններ