Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Հասկացա

Հասկացա
21.12.2024 | 18:02

Հասկացա վերջապես, որ մեր օրերում ևս այս ստահակ գերագույնի գոյությունը և գործունեությունը մեզ համար նույն Հուդայի համբույրն է։ Ախր ինչու՞ ենք ազգովի խփնվել դրա վրա։

Գրողը տանի։

Համ գիտենք, որ Հուդա է, բայց համբույրն առնում ենք և մատնվում խաչելության։

***

Ձյունաձիր Լյառն է հավատքիս վկան

և առհավիտչյաս՝ դարերի տոթում,

անեղծ բարձունքում տկարներ չկան,

սեգ աստվածներն են հպարտ որոտում:

Անդ Հայկն է արի, Վահագնը խարտյաշ,

Աստղիկն է և՛ քույր, և՛ սեր կաթոգին,

ահեղ Արե՜գն է փայլում հրաբաշ,

կարծր շիկնել է Արայի ոգին:

Արդա՜ր են դատել՝ պարզ ու խստասիրտ,

Հուդայի համբույր նրանք չեն առել,

իրենց չեն մատնել դաժան կեղեքման

և մեզ... անհեթեթ բախտով չեն վառել:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ.

«Հայկական աբսուրդներ» շարքից, 16.10.1998 թվ.

Դիտվել է՝ 6820

Մեկնաբանություններ