ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ըստ ՔԿ ղեկավարի` միակ պատժամիջոցը Լիլիթին բանտախուց ուղարկելն էր

Ըստ ՔԿ ղեկավարի` միակ պատժամիջոցը Լիլիթին բանտախուց ուղարկելն էր
13.05.2025 | 15:02

Ըստ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի, լրագրող Լիլիթ Աղեկյանին լռեցնելու համար, պետք է նրան բանտ նետել, կամ կյանքից զրկել։

Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցադրումներին ի պատասխան ՔԿ-ի ներկայիս ղեկավարն ասել է, որ կալանավորված Լիլիթ Աղեկյանը հանցագործություններ է կատարել նախորդիվ և նրան վարքագծային պատժի միակ միջոց էր մնում` բանտախուց ուղարկելը։

Ես համառոտ եմ նրա պնդումը ներկայացնում, բայց« ըստ էության, Պողոսյանը նորմալ է համարում ակտիվիստ Արթուր Չախոյանին խմբակային ծեծի ենթարկած Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ կոշտ միջոցառումներ չձեռնարկելը, նորմալ է համարում դատել և կալանավորել Սամվել Վարդանյանին, ով ընդամենը ՔՊ-ական պատգամավոր Ասլանյանին տրանսպորտում մեղադրել էր հայրենիքի կործանման գործընթացին մասնակցելու մեջ, իսկ լրագրող Լիլիթ Աղեկյանին, ով կոռուպցիոն սխեմաների բացահայտմամբ է հանդես եկել, ըստ ՔԿ-ի ղեկավարի. պետք է ճաղերի ետևը գցել, որ խուլիգանություն չանի։

Խուլիգանություն որակավորումով լրագրողին մեղադրանքներ ներկայացնող իրավապահներին էլ, ըստ էության, արդարացնում է լրագրողական աշխատանքին միտումնավոր խոչընդոտելը, որովհետև Լիլիթ Աղեկյանը հենց իրենց էլ է մեղադրել կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելու մեջ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/narine.kirakosyan.5/videos/1635672790605202

Դիտվել է՝ 5759

Մեկնաբանություններ