Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Սա ընդամենը ցինիկ շոու է՝ աղքատության, կորստի ու պառակտման վրա կառուցված

Սա ընդամենը ցինիկ շոու է՝ աղքատության, կորստի ու պառակտման վրա կառուցված
02.08.2025 | 13:41

Երբ Արցախը կորսված է,

երբ Եռաբլուրն օր օրի աճում է,

երբ Սյունիքը շարունակում է ճնշումների տակ ապրել,

երբ մայրաքաղաքի բնակիչը չի կարողանում վճարել նույնիսկ տրանսպորտի համար,

երբ ասում են՝ «փող չկա» Վարդաշենի փլվող հանրակացարանների բնակիչներին տարհանելու՝

նույն պահին պետությունը միջոցներ է մսխում մերկ ժամանցի վրա։

Բեմեր, երաժշտություն, լույսեր, փողոց փակած պարահանդեսներ ու ցուցադրական տոնակատարություններ՝

մի երկրում, որտեղ մարդկանց կյանքը կախված է մազից։

Սա ոչ մշակույթ է, ոչ՝ հոգատարություն։

Սա ընդամենը ցինիկ շոու է՝ աղքատության, կորստի ու պառակտման վրա կառուցված։

Եթե պետությունը փող ունի այդ շուքի համար, ուրեմն նա պետք է այդ գումարը ծախսեր

տարրական կրթության որակը բարձրացնելու համար,

անվճար տրանսպորտ ապահովելու,

բժշկական համակարգը փրկելու և, որ ամենակարևորն է՝ հայրենիքը պաշտպանելու համար։

Համերգը կանցնի՝ իսկ քաղաքացին ժամանցի ստվերում նորից կմնա իր խնդիրների հետ։

Նայեք տոմսերի գները…

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 4602

Մեկնաբանություններ