«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Ինչպես են կառավարվում ամբոխները

Ինչպես են կառավարվում ամբոխները
17.10.2025 | 13:01

Աղանդներն օգտվում են Գեբելսի՝ զանգվածներին կառավարելու ֆաշիստական կանոններից։ Եկեք միասին համոզվենք դրա մեջ։

Պրոպագանդայի միակ նպատակը զանգվածների էմոցիաները խլելը պիտի լինի։

Աղանդների հավաքներում շեշտը հիմնականում դրվում է էմոցիաների վրա։

Ինչու՞։

Որովհետև Գեբելսի կանոններում ասվում է, որ պրոպագանդան պետք է ազդի ոչ թե մարդկանց գիտակցության, այլ զգացմունքների վրա: Իսկ դրա համար պրոպագանդան պետք է լինի վառ և ազդեցիկ:

Տեսեք, թե ինչ սատանայական հնարքներով են մոլորեցնում մարդկանց։

Գեբելսի կանոններում ասվում է, որ անընդհատ պետք է գովաբանել և սիրաշահել հասարակ ժողովրդին, նրանց անվանել՝ սիրելի, հարգելի, խելացի և այլն։

Սա արվում է, որպեսզի մարդու գիտակցությունը մթագնի և մարդը ընկնի էյֆորիայի մեջ։

Սա ազդում է մարդու վրա, ինչպես թմրադեղը կամ էլ հիպնոսը։

Աղանդների չակերտավոր հովիվներն անցնում են նախապատրաստական փուլ, որտեղ նրանց սովորեցնում են, թե ինչպես անել, որպեսզի մարդը կորցնի սթափությունն ու սկսի հեշտ կառավարվել։

Ահա, թե ինչպես է արվում դա՝ ըստ Գեբելսի կանոնների.

Նույն բանը պետք է կրկնել անընդհատ (օրինակ, «Հալելուիա, դուք փրկված եք, դուք սուրբ եք» և այլն), որպեսզի տեղեկատվական մեծ քանակը, ի վերջո, վերածվի որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց: Իսկ երբ շատ մարդիկ են սկսում հավատալ ինչ-որ թեզի, ապա հոտային զգացումը սկսում է կլանել գրեթե բոլորին, և դրան հակադրվելը կդառնա անչափ դժվար:

Պրոպագանդան պետք է հասկանալի լինի հասարակ մարդու համար: Ավելին, մայրաքաղաքի բնակչին ուղղված խոսքը պետք է տարբերվի գավառներում ապրողներին ուղղված խոսքից:

Հետո.

որպեսզի ամբոխը կասկածների մեջ չընկնի, ուղերձները պիտի լինեն չափազանց պարզ ձևով ներկայացված՝ առանց ավելորդ ինտելեկտուալիզմի: Հիշեք, պրոպագանդայի ամենամեծ թշնամին ինտելեկտուալիզմն է:

Այս է պատճառը, որ աղանդները մերժելով֊մերժում են ճշմարիտ Վարդապետությունն ու Դավանանքը, քանզի դրանով իրենց հետևորդներին զրկում են ընտրություն կատարելու հնարավորությունից և օգտագործելով նրանց տգիտությունը՝ լցնում են մարդու ուղեղն ու հոգին սատանայական մոլորություններով։

Հովհաննես Դպիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4960

Մեկնաբանություններ