«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Մեզ պետք է ազգային-ազատագրական ճակատի կողքին ուս-ուսի կանգնած Հայոց Եկեղեցի և հոգևորականություն

Մեզ պետք է ազգային-ազատագրական ճակատի կողքին ուս-ուսի կանգնած Հայոց Եկեղեցի և հոգևորականություն
02.12.2025 | 13:44

Այժմ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում են մի ժամանակաշրջանում, երբ մեր դեմ սանձազերծված է իսկական ցեղասպանական արշավ՝ հայտնի և անհայտ տարածաշրջանային ու միջազգային ուժերի կողմից։ Մենք գտնվում ենք ինքնապաշտպանության վճռորոշ փուլում, իսկ քաղաքական սովորական գործընթացները դարձել են ժամանակավրեպ։

Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մղվում է բազմաճակատ հիբրիդային պատերազմ, որն արդեն իսկ հանգեցրել է Արցախի կործանմանը, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի տարածքների մասնակի բռնազավթմանը։ Կորսվել են ռազմավարական ճանապարհներ, «Թրամփի ուղի» կոչվող ծրագրով նախատեսվում է ՀՀ ինքնիշխանության կտրուկ նվազեցում նաև Մեղրիում։ Ապագայում չեն բացառվում նոր տարածքային զիջումներ, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնումը։

Հետևաբար, ժամանակն է անել ճիշտ քաղաքական և ռազմավարական եզրակացություններ։ Այն կուսակցությունները, որոնք շարունակում են գործել «կարծես ոչինչ չի պատահել» տրամաբանությամբ, իրականությունից կտրված են և իրենց գործունեությամբ դարձել են անախրոնիզմ։ Իսկ խունտայի պառակտիչ և ապիկար քայլերը այլևս բացահայտ դավաճանություն են։

Քաղաքական աղմուկն ու կեղծ օրակարգերը շեղում են ժողովրդին իր անվտանգության համար կենսականորեն կարևոր առաջնային խնդրից՝ ձևավորել համաժողովրդական ինքնապաշտպանական նոր համակարգ և փրկել երկիրը նվաճումից ու հայաթափումից։

Հայաստանը (բայց ոչ նրա քաղաքական ղեկավարությունը) օբյեկտիվորեն գտնվում է իր գոյության համար մղվող պայքարի թեժ փուլում։

Ուստի մեզ այսօր անհրաժեշտ են ոչ թե սովորական կուսակցություններ ու անվստահելի լիդերներ, այլ միասնական ազգային-ազատագրական ճակատ և այն գլխավորող իսկական առաջնորդներ՝ համապատասխան ռազմաքաղաքական պատրաստությամբ և ազգային գաղափարախոսությամբ։

Մեզ պետք է նաև ազգային-ազատագրական ճակատի կողքին ուս-ուսի կանգնած Հայոց Եկեղեցի և հոգևորականություն՝ Ղևոնդներ, Եղիշեներ և Խրիմյաններ, այլ ոչ թե կճոյաններ, վրթանեսներ ու անուշավաններ։

Որտե՞ղ կսկսվի ազատագրական ճակատի ձևավորումը՝ քաղաքական դաշտում, թե հոգևոր, էական չէ․ կարևորն այն է, որ մի որոշակի կետից այն սկսվի։ Եվ գուցե թե այդ գործընթացը սկսվի հենց առաջիկա եկեղեցական ժողովներում ու քննարկումներում։ Հուսանք, որ այդպես էլ կլինի։

Աստվածն առաջ։

«Ամբողջ զենքը Աստծո հագե՛ք, որ կարողանաք կանգնել չարի փորձանքների դեմ» (Եփեսացիներին, 6:11)

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 4498

Մեկնաբանություններ