«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Իմ եկեղեցու դեմքը զինվորի կողքին կանգնած ու զինվորի համար ճաշ եփող հոգևորականն է

Իմ եկեղեցու դեմքը զինվորի կողքին կանգնած ու զինվորի համար ճաշ եփող հոգևորականն է
23.12.2025 | 11:54

Այն տխմար թեզին, թե՝ հոգևորականն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, իմ սիրելի Բագրատ սրբազանն ասաց՝ դուք տանեք մեր էրեխեքին սպանեք, մեր գործն էլ միայն իրենց թաղե՞լն է...

Մեր կորուստներն այնքան շատ էին, իսկ հոգևորականներն այնքան քիչ, որ պատերազմի օրերին մեկ օրվա մեջ մեկ հոգևարականը կարող էր մի քանիսի թաղման արարողություն անել։

Հետո հենց գերեզմանոցում երբեմն չէին դիմանում, կողք էին քաշվում ու հոնգուր-հոնգուր լաց լինում։

Ես եմ տեսել, շատերն են տեսել... և ո՛չ մեկ անգամ։

Իշխանավորներից մեկին, գեթ մեկին տեսած կա՞ք լացելուց՝ իրենց քաղաքականության արդյունքում մեր զոհված էրեխեքի համար, հա՞։

Եթե անգամ ասեք էլ՝ չեմ հավատա։

Մեր իշխանության դեմքը նեռածինն է, իսկ իմ եկեղեցու դեմքը՝ զինվորի կողքին կանգնած ու զինվորի համար ճաշ եփող հոգևորականը։

Սրբուհի ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ