Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Մարդը, ում մասին խոսում ես, գտնվում է քո թշնամու բանտում, չունի քեզ պատասխանելու հնարավորություն

Մարդը, ում մասին խոսում ես, գտնվում է քո թշնամու բանտում, չունի քեզ պատասխանելու հնարավորություն
23.12.2025 | 12:48

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանցիների նկարահանած ֆիլմն եմ դիտում, հայի անուն-ազգանունով 2 անձնավորություն՝ Տիգրան Խզմալյան և Սամվել Բաբայան, գերության մեջ գտնվող մարդու մասին տալիս են այնպիսի գնահատականներ, որոնք գոնե ինձ համար ընկալելի չեն։

Տիգրան Խզմալյանը Վարդանյանին ներկայացնում է «Պուտինի տրոյական ձի», իսկ Սամվել Բաբայանն ասում է, որ «տո Վարդանյանից ի՞նչ լիդեր, նա ո՞վ ա ընդհանրապես»։

Մի կողմ եմ դնում, որ ադրբեջանցիների կողմից քո հայրենակցի դեմ նկարահանված ֆիլմում սիրով դեր ես վերցնում ու խոսում քո իսկ հայրենակցի դեմ, նաև խախտվում է մի պարզ տղամարդկային սկզբունք․ բանտում գտնվող մարդու մասին չեն խոսում, տվյալ պարագայում իրավիճակը ավելի ծանր է, որովհետև մարդը, ում մասին խոսում ես, գտնվում է քո թշնամու բանտում, նաև չունի քեզ պատասխանելու հնարավորություն։

Վահե ԱՂԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3453

Մեկնաբանություններ