«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Իսկ հայրենիքը փոքրանում ու փոքրանում է

Իսկ հայրենիքը փոքրանում ու փոքրանում է
03.01.2026 | 14:10

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ վաճառքի է հանված ոչ միայն հայրենիքը, այլև՝ հայրենասիրությունը։ Տեսեք՝ ժողովուրդը նույնիսկ դժվարանում է տարբերել, թե ով է իրականում պայքարում հայրենիքի համար, իսկ ով հայրենիքի անվան տակ անուն ու հարստություն ձեռք բերում։

Հայրենասիրությունը նույնիսկ մեդիադաշտում է դարձել վաճառքի առարկա, թե ով ավելի ճոխ բառերով կխոսի հայրենիքի մասին և կկարողանա ավելի մեծ լսարան ունենալ։

Նայում ես անընդհատ տարածվող կոչերն ու տեսանյութերը, և այնքան պարզ է դառնում, թե ինչպես են շատերը հայրենիքը սարքել բերանի ծամոն՝ փող աշխատելու կամ լսարան ավելացնելու համար։

Հայրենիքը վաճառվում է ամենուր՝ քաղաքական դաշտից մինչև բարեգործություն ու յութուբյան ալիքներ, իսկ իրականում հայրենիքը փոքրանում ու փոքրանում է՝ իր կողքին ունենալով լոկ փոքր մի հատված այն նվիրյալների, որոնց համար հայրենիքը հյուրանոց չէ, և հայրենասիրությունը անուն ձեռք բերելու միջոց չէ։

Ամոթ է։ Մի վաճառեք այն վերջինը, որ մնացել է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ