ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Շտապում է վերջնականապես «փակել» եկեղեցու հարցը

Շտապում է վերջնականապես «փակել» եկեղեցու հարցը
05.01.2026 | 13:37

Ամանորյա խումհարից դուրս գալուց հետո՝ երեկ երեկոյան, մենք ականատես դարձանք մի հակաքրիստոնեական պերֆորմանսի, որն ավելի շատ հիշեցնում էր «սատանայի հետ գործարքի» գնալու ակտի ստորագրում։

Նիկոլ Փաշինյանը բացահայտ քաղաքական դեմարշ է սկսել եկեղեցու և Վեհափառի դեմ՝ ակնհայտորեն չարաշահելով օրենքով իրեն տրված լիազորությունները։

Այս ամենից բացի՝ ակնհայտ է, որ Փաշինյանը փակուղում է․ նրա գործողություններն ու քայլերի հաջորդականությունը ոչ մի տրամաբանություն ու շաղկապվածություն չունեն։

Բացատրեմ։

Ի սկզբանե այս պիղծ գործընթացը սկսվել էր այն պնդմամբ, թե իբր Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը», ինչը, ըստ օկուպանտների, լրջագույն պատճառ էր, որ նա հեռացվի Լուսավորչի գահից։ Կարճ ժամանակ անց այս թեզը շատ «պլավնո» դուրս եկավ օրակարգից։ Այս դատարկ պնդմանը, որը շատ արագ մոռացվեց, սկսեց փոխարինել մեկ այլ՝ էլ ավելի մարազմատիկ և լկտի ցինիզմով համեմված մոտիվ․ իբր 1999 թվականի Կաթողիկոսի ընտրությունը կեղծվել է։

Սրան զուգահեռ Նիկոլն ու տասը տիրադավները առաջ են տանում գաղափարազուրկ մի թեզ, թե «Կաթողիկոսը պետք է հանգստի կոչվի», սակայն չկա ոչ մի հիմնավոր պատճառ, թե ինչու՞։

Իրականում այս ամենը նիկոլական մանևրում է, կապրիզ, որով փորձ է արվում վերջնականապես պառակտել ու ապականել եկեղեցին։

Ի դեպ, ևս մի կարևոր նկատառում․ Փաշինյանը ինքնամոռաց շտապում է վերջնականապես «փակել» եկեղեցու հարցը, քանի որ մինչև ընտրական գործընթացների մեկնարկը նրան անհրաժեշտ է ապահովել որոշակի «հաղթանակներ»։ Ուստի նա շնչակտուր կերպով ձեռնարկելու է հնարավոր ու անհնար, անտրամաբանական ու հակազգային քայլեր, այլ բան է, որ փաստացի ողջ գործընթացը տապալված է, և մնացել է «պրիոմի» տակ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ