Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ամերիկան ոչ թե ժողովրդավարություն է արտահանում, այլ՝ անկայունություն

Ամերիկան ոչ թե ժողովրդավարություն է արտահանում, այլ՝ անկայունություն
05.01.2026 | 14:01

Ամերիկյան «ժողովրդավարությունը» միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ կա նավթ, գազ, ոսկի, հանքեր կամ ռազմավարական դիրք։

Եվ միշտ ոչնչացնում է այն պետություններին, որոնք համարձակվում են չհնազանդվել։

Հարավսլավիա - ուժեղ, ինքնաբավ, անկախ պետություն, որը չէր ենթարկվում ՆԱՏՕ-ին, չէր խաղում Վաշինգտոնի կանոններով և պահում էր ռազմավարական ինքնիշխանություն Բալկաններում։

Արդյունքը՝ «մարդասիրական ռմբակոծություններ», էթնիկ հակամարտությունների բորբոքում, սանկցիաներ, տեղեկատվական պատերազմ։ Երկիրը մասնատվեց, տնտեսությունը փլուզվեց, տարածաշրջանը դարձավ վերահսկվող քաոսի գոտի։ Սերբիան ռմբակոծեցին առանց ՄԱԿ-ի մանդատի: Երկիրը բաժանեցին՝ «մարդու իրավունքների» անվան տակ։

Իրան - Մոսադեղը ազգայնացրեց նավթը․ տապալվեց։

Գվատեմալա - Արձենբեն դիպավ ամերիկյան կորպորացիաներին․ տապալվեց։

Չիլի - Ալյենդեն վերադարձրեց հանքերը պետությանը․ տապալվեց։

Կոնգո - Լումումբան հրաժարվեց հանքերը հանձնել Արևմուտքին․ սպանվեց։

Իրաք - Սադամը դուրս եկավ դոլարի խաղից․ երկիրը վերածվեց ավերակի։

Լիբիա - Քադաֆին փակեց նավթը արտաքին թալանից, առաջարկեց ոսկով ապահովված աֆրիկյան արժույթ, հայտարարեց անկախ քաղաքականություն․ նրան ոչ միայն սպանեցին, այլև ամբողջ պետությունը ջնջեցին քարտեզից։

Վենեսուելա - Մադուրոն չհանձնեց նավթը․ պատժամիջոցներ, սաբոտաժ, քաոս և վերջում կալանք։

Սցենարը միշտ նույնն է.

նախ՝ «մարդու իրավունքներ»,

հետո՝ «ժողովրդավարություն»,

ապա՝ պատժամիջոցներ, ապստամբներ, ռմբակոծություն, քաոս։

Իսկ վերջում՝ ռեսուրսները, շուկաները և տարածքներն անցնում են «ճիշտ» վերահսկողության տակ։

Ամերիկան չի արտահանում ժողովրդավարություն։ Այն արտահանում է անկայունություն։

Ժողովրդավարությունը նրա համար քող է՝ թալանը, վերահսկողությունն ու պետականության քանդումը օրինականացնելու համար։

Ով ասում է՝ «մեր հարստությունը մեր ժողովրդինն է», ով հրաժարվում է ենթարկվել, ով դուրս է գալիս ԱՄՆ-ի շահերի դեմ՝ դառնում է բռնապետ, թշնամի, «սպառնալիք աշխարհին»։

«Ճշմարտության ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ