«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Իրանի անկայունությունը լուրջ վտանգներ է պարունակում նաև Հայաստանի համար

Իրանի անկայունությունը լուրջ վտանգներ է պարունակում նաև Հայաստանի համար
09.01.2026 | 16:28

Թեհրանում և Իրանի մի շարք այլ խոշոր քաղաքներում իրավիճակը կտրուկ սրվել է։ Վերջին երեք-չորս տասնամյակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը, թերևս, երբեք այսքան վտանգված չի եղել։ Այս գիշերն ու վաղվա օրը կարող են որոշիչ լինել։ Ուժային կառույցները, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ըստ ամենայնի, կփորձեն ամենակոշտ միջոցներով ճնշել խռովությունը։ Եթե դա նրանց չհաջողվի, իրավիճակը կարող է զարգանալ անկանխատեսելի սցենարով՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմի, երկրի տրոհման, արտաքին ներխուժման, զանգվածային արտագաղթի։

Հասկանալի պատճառներով Իրանի անկայունությունը լուրջ վտանգներ է պարունակում նաև Հայաստանի համար, քանի որ հենց Իրանն էր 2021 թվականից մինչ այժմ զսպում Ադրբեջանի ախորժակները Սյունիքի նկատմամբ։

Մինչդեռ ՀՀ իշխանությունները, փոխանակ զօրուգիշեր մտահոգվելու երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելու հրատապ միջոցառումներով և ժողովրդին համախմբելով, տարված են Հայոց եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ աղանդավորական խաչակրաց արշավներ կազմակերպելով։

Պահը պահանջում է բարձրագույն զգոնություն և սթափ հաշվարկ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ