Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Անսասան նվիրվածություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին

Անսասան նվիրվածություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին
11.01.2026 | 11:55

Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։

Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի մեզ դեպի հավատք, խոնարհություն և եղբայրասիրություն։

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։

Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակություն`

Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյան

Տեր Ոսկան աբեղա Ոսկանյան

Տեր Մկրտիչ քահանա Գրիգորյան

Տեր Անդրեաս քահանա Իսախանյան

Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյան

Տեր Վաղարշ քահանա Իսախանյան

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ