Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական բազաներն Ադրբեջանում

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական բազաներն Ադրբեջանում
29.01.2026 | 12:01

Շիտալչայի անօդաչու թռչող սարքերի որսորդական բազան 2011-ից գործել է որպես Իսրայելի առաջադեմ անօդաչու թռչող սարքերի գործողությունների հիմնական բազաներից մեկը՝ Իրանի և Ռուսաստանի դեմ։

Ըստ Իրանի քաղաքական և ռազմական պաշտոնյաների տարածված հայտարարությունների, անցյալում իսրայելական լրտեսական և հարձակողական ԱԹՍ-ները, այդ թվում՝ Hermes, Harpoon և Orbiter տիպի, օգտագործել են այս վայրը՝ Իրանի օդային տարածքը և զգայուն օբյեկտները, հատկապես հյուսիս-արևմուտքում և կենտրոնում վերահսկելու համար: Նաթանզի ծանր ջրի արտադրամասի վրա հարձակումը և իսրայելական F-16-ների կողմից Իրանի օդային տարածքի խախտումը 2025-ի պատերազմի ժամանակ նույնպես տեղի են ունեցել այս բազայից։

Լենքորանի և Աստարայի լսողական ու խափանման բազաներն Իրանի սահմանին մոտ գտնվելու շնորհիվ հնարավորություն են տալիս լսել ռադիոկապերը, վերահսկել ռադարները, հեռահաղորդակցությունը և Ռադիոէլեկտրոնային պայքար (ՌԷՊ) Իրանի խորքում: Այնտեղ տեղակայված սարքավորումները Իսրայելի հետախուզական ծառայության աչքն ու ականջն են Իրանի ռազմական շարժումների վրա հյուսիսային և հյուսիս արևմտյան նահանգներում:

Գյանջայի ավիաբազան և Նախիջևանի ռազմական օբյեկտները։

Գյանջայի ավիաբազան հանիսանում է Բաքվի երկրորդ բազան, այն հյուրընկալում է F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ և իսրայելական ռազմական խորհրդատուներ։ Իսկ Նախիջևանի ինքնավար մարզը, Հայաստանի, Իրանի, Թուրքայի միջև գտնվելով, նաև հարմար վայր է դարձել Իսրայելի և ԱՄՆ-ի էլեկտրոնային և լրտեսական համակարգերի տեղակայման համար։

Արցախում տեղակայվել են ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներ, խելացի լրտեսական քաղաքներ և իսրայելական սահմանային մոնիթորինգի համակարգեր։

2020-ի պատերազմից հետո Իսրայելը մեծ ներդրումներ է կատարել Արցախի Կովսականում, Մեխակավանում և Հադրութում խելացի քաղաքների ստեղծման համար՝ ավերված ենթակառուցվածքների վերականգնման պատրվակով: Այս քաղաքներում հիմնականում տեղակայված են իսրայելական էլեկտրոնային և կապի մոնիթորինգի համակարգեր։

Ռուս և իրանցի պաշտոնյաներ բազմիցս անդրադառձել են ԱՄՆ-ի կողմից Արցախում կառավարվող կենսաբանական լաբորատորիաներին, սակայն դրանց թվի մասին ոչ մի հստակ տվյալ դեռևս չկա։

Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության շենքում տեղակայված է Իսրայելի և Ադրբեջանի կողմից կառավարվող կիբերկենտրոնը

Բաքվի Trend լրատվական գործակալության տվյալներով, այս կենտրոնը ստեղծվել է 2023-ի մարտին Իսրայելական տեխնոլոգիաների ինստիտուտի (հայտնի՝ որպես Տեխնիոն) և Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության համատեղ ջանքերով։ Համարվում է Իրանի դեմ ճանաչողական և հոգեբանական պատերազմի ու պանթուրքիստական լրատվամիջոցների աջակցության կենտրոն։ Այս կենտրոնը ստանձնել է ավելի քան 1000 կիբերահաբեկչական ուժերի պատրաստման և կրթման գործը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5685

Մեկնաբանություններ