«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.04.2026 | 22:00

Տե՛ր իմ Աստված, պաշտպան և Փրկիչ,

Բազում են նեղություններն այս աշխարհում,

Բայց Դու, Տե՛ր, փրկում ես բոլորին, ովքեր հավատով դիմում են Քեզ։

Օրհնիր այս օրը Քո անմոռաց սիրով,

Որ դժվարության միջով անցնելիս, էլ չկորցնենք Քո սերը և խաղաղությունը։

Քո Խաչով զորացրու,

Քո Խոսքով առաջնորդիր,

Քո Սուրբ Հոգով քաջալերիր։

Քանզի Քո հավիտենական սերը մեր ապավենն է` այսօր և միշտ և հավիտյանս։

Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 4295

Մեկնաբանություններ