Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ներկած էշն ու աշխատավորների օրը

Ներկած էշն ու աշխատավորների օրը
02.05.2026 | 12:07

Բացի ուղիղ զուգահեռներից, որով մեզ վաղուց ծանոթ սիմվոլիստները ծաղրեցին երկրի աշխատավորներին, կա նաև տողատակ։

Մի օր զբաղեցրին նախաբանով, հարցականներով բեմականացմամբ, գրավիչ սյուժեով, կուլմինացիայով և հանգուցալուծմամբ։

Կինոյի սցենար է, թե ինչպես գոյաբանական խնդիր ունեցող ազգին մոռացնել տալ իշխանության մեկ օր առաջվա թշնամու հետ դավաճանական բանակցություններն ու վարքը, ու մոռացնել տալ ընդամենը մի ներկած էշի պատմությամբ։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 9194

Մեկնաբանություններ