-
09.10.2020|
01:48
«Հայ լինելն օրհնություն է, անձամբ ինձ համար Հայաստանի հավաքականում խաղալը, աշխարհին Հայաստանը ներկայացնելը լավագույն օրհնությունն է, լավագույն նվերը»,- Միացյալ Նահանգներում կազմակերպված ռադիոհաղորդման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:
-
09.10.2020|
01:46
Արցախյան այս օրերի գոյապայքարը ոտքի է հանել նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչներին։ Ամեն մեկն իր կարողացած չափով փորձում է նեցուկ լինել հող հայրենիին՝ նվիրաբերելով կյանք, միջոցներ, կապեր, հեղինակավոր խոսք։
-
07.10.2020|
17:18
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով միջամտել ու ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմը:
-
06.10.2020|
22:28
Ծանրամարտի կանանց 2009-ի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծված ռազմական գործողությունների մասին:
-
06.10.2020|
00:15
Հոկտեմբերի 7-ին ընկերական դիմակայության, հոկտեմբերի 11-ին արդեն Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում ֆուտբոլի Հայաստանի ընտրանին մրցելու է նախ Ալբանիայի, ապա Վրաստանի ընտրանիների հետ։
-
06.10.2020|
00:14
Անցած հանգստյան օրերի խաղերից հետո ակումբային ֆուտբոլային Եվրոպան առժամանակ դադար է վերցնում՝ ասպարեզ մտնելու հնարավորություն տալով ազգային հավաքականներին։
-
04.10.2020|
21:00
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կոչով դիմել է ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին և ԵԽ-ին:
-
03.10.2020|
22:13
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ անգամ գրառում է արել սոցցանցերի իր էջերում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը` միջամտել դադարեցնելու հայերի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռամական գործողությունները:
-
02.10.2020|
01:49
Այս օրերը եվրոպական ֆուտբոլում նորից համատեղվեցին ներքին առաջնությունների ու եվրոպական ակումբային խաղարկություններից մեկի՝ Եվրոպայի լիգայի որակավորման եզրափակիչ փուլի հանդիպումներով, որտեղ հայտնվելու բախտ է ունեցել «Արարատ-Արմենիան», որը երեկ ուժերը չափեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։
-
02.10.2020|
01:47
Իմ հարգելի գործընկեր Արամ ՈՒգուջյանի պատրաստած նյութից տեղեկանում ենք, որ ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների 2019 թ. Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա մասիսցի Արսեն Հարությունյանը «Հայդուկ» կամավորական ջոկատի հետ մեկնել է Արցախ: Ջոկատի հրամանատարներն են նրա հայրը` Կարեն Հարությունյանը և Կարեն Ռաշոյանը: Ջոկատի կազմում է նաև մասիսցի հրամանատար Սայադ Հայրապետյանը: